Ադրբեջանցի մարզիկներն արդեն հատում են հայ-վրացական սահմանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցի մարզիկներն արդեն հեռացել են Երևանից և այս պահին հատում են հայ-վրացական սահմանը:
Այս մասին տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ադրբեջանցի ծանրորդները վերադառնում են Բաքու:
Հիշեցնենք՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։
Երևանը մտահոգիչ է համարում Բաքվի որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից: