Վարչապետի ելույթի ժամանակ պայթյուն է որոտացել. հեղինակի ինքությունը հայտնի է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տոկիոյում Մեծ յոթնյակի (G7) նախագահության միջոցառումների առաջին օրը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի կողքին պայթյուն է որոտացել։
Ինչ է պատահել
Վակայամա պրեֆեկտուրայում վարչապետի ելույթի մեկնարկից առաջ տղամարդը ծխային ռումբ հիշեցնող առարկա է նետել կառավարության ղեկավարի մոտ, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։
Կիսիդային տարհանել են դեպքի վայրից և շուտով ելույթ ունեցել այլ վայրում:
Մեկ ոստիկան վիրավորվել է. Տեղեկություններ այն մասին, թե արդյոք նա վիրավորվել է անմիջապես պայթյունի հետևանքո՞վ, թե՞ դրան հաջորդած կարճատև բախման հետևանքով, դեռևս չի հաղորդվում։
Պայթյունի կազմակերպչի ինքնությունը պարզվել է. նա 24-ամյա Ռյուջի Կիմուրան է Կավանիշի քաղաքից։
G7-ի միջոցառումների ժամանակացույցը չի փոխվել
Միջադեպը տեղի է ունեցել G7-ում Ճապոնիայի նախագահության ներքո նախարարների հանդիպումների առաջին օրը։ Շաբաթ օրը Սապորոյում (Հոկայդո պրեֆեկտուրա) տեղի է ունենում կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարների հանդիպումը։
Այսօր Կարուիզավայում կսկսվի G-7 երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են կազմակերպիչները, պայթյունը չի ազդել միջոցառումների ժամանակացույցի վրա։
Անվտանգության միջոցներ են ձեռնարկվել՝ հաշվի առնելով Աբեի սպանությունը
Այս ֆոնին Կարուիզավայում ուժեղացված անվտանգության միջոցներ են ձեռնարկվում. կենտրոնական կայանը, ուր ժամանում են հանդիպման մասնակիցներն ու լրագրողները, հսկվում է ոստիկանության կողմից, իսկ քաղաքում ճանապարհային արգելափակումներ են տեղադրվել։
Բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը Ճապոնիայում ուշադրության կենտրոնում է եղել անցյալ հուլիսից՝ նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունից հետո: