Խմբակային ծեծկռտուք Երևանում. իրար հայհոյելով՝ «սամասուդ» են արել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 16-ին, մի «կաթիլ մեղրի պատմությունն» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-11։10-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում մոտ 20-ից ավելի երիտասարդներ ճանապարհը փակել ու խուլիգանության դրդումներով, բառի բուն իմաստով, ինչպես ժողովուրդն է ասում, իրար հայհոյելով՝ «սամասուդ» են արել:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Պատճառը եղել է 2 մեքենայի բախումը, ինչի հետևանքով տուժածներ չեն եղել։ Վթարից հետո տղամարդիկ ու երիտասարդները ավտոմեքենաներից իջել են, ապա նրանց են միացել «ախպերությունը» ու սկսել են իրար ծեծել։
Երթևեկությունը կաթվածահար է եղել։ Դեպքի վայրից խուլիգանություն կատարող, ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել, սակայն մի քանիսը, տեսնելով պարեկների ավտոմեքենաները, դիմել են փախուստի։
Ականատեսները պատմել են, որ «Մերսեդես»-ն ու «Մազդա»-ն թեթև բախվել են։ Դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանություն ու Պարեկային ծառայությունը, համագործակցելով քննչական բաժնի հետ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։