«Ադրբեջանցի մարզիկներն արդեն Բաքվում են և հերոսացման շոու ծրագիրն սկսվել է» (Տեսանյութ)
ՍպորտԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Ինչպես և կանխատեսել էի… Նրանք արդեն Բաքվում են և հերոսացման շոու ծրագիրն սկսվել է»։
Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց բեմին հայտնված Ադրբեջանի դրոշը։
Ավելի վաղ, Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարարությունն և այդ երկրի օլիմպիական ազգային կոմիտեն համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով ադրբեջանական պատվիրակության Երևանից վերադառնալու որոշման մասին։
Տեսանյութը ստորև