Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդիականացման նպատակով ՃՈ էլեկտրոնային հարթակում roadpolice.am կատարվել է համալրում։
Տվյալների նույնականացումը հաջողությամբ ավարտվելուց հետո ընտրված հեռախոսահամարին ստացվում է մուտքի թույլտվությունը հավաստող SMS հաղորդագրություն, ապա ընդունելուց հետո կստացվի նաև մեկանգամյա կիրառվող հաստատման կոդ, որը համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո իրավաբանական անձը հնարավորություն կունենա կատարել շահագործող կցելու և կցված շահագործողին դադարեցնելու գործողությունները։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերոնշյալ քայլերը պետք է կրկնել նույնությամբ յուրաքանչյուր նոր հաջորդող մուտքի դեպքում։
Հիշեցնենք, որ այն իրավաբանական անձինք, որոնք ունեն հին նմուշի նույնականացման քարտ (ID card՝ չիպի առկայությամբ), ապա տվյալ պարագայում հարթակից օգտվելու կանոնները մնում են նախկին տարբերակով»,-ասվում է հաղորդագրությունում: