Հայերեն


Քննիչին ասում եմ՝ եկեք փաստեր ցույց տամ, ասում է՝ զբաղված եմ

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է․

Հրազդանի քաղաքապետանի իրավաբանական բաժնի նախկին պետ Ռադիկ Հարությունյանը դիմել է ՀՀ նախագահին եւ դատախազություն, որպեսզի ստուգումներ անցկացնեն Հրազդանի քաղաքապետարանում: Դատախազությունը գործն ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղ էլ այն կարճել են: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Ռադիկ Հարությունյանի հետ. «Հուլիսի առաջին շաբաթը ես նամակ ուղարկեցի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ դատախազություն եւ վարչապետին: 10 օր առաջ գալիս է մի քննիչ՝ Իվանյան անունով, զանգում է ինձ, կանչում քաղաքապետարան, ասում՝ հիմա համակարգիչը թող բացեն՝ ասեք, թե որ մարդկանց չեն գրանցել, եւ ովքեր հարկ չեն վճարել։ Ես էլ ասացի, որ էդպես չէ կարգը, թող բազայից հանեն 2005թ.-ից մինչ այս տարի բոլոր հարկատուների ցանկը, եւ կտեսնեք, որ միլիոնների հասնող գումարներ չեն հավաքագրվել: Վարձակալության պայմանագրեր են կապել, որ պետք է կոնկրետ գումար մուծվի, սակայն որոշ մարդանցից առանց գումար գանձելու պայմանագրերը լուծարել են: Ինչո՞ւ հասարակ քաղաքացին կարող է իր գույքի ու հողի հարկը մուծել, իսկ քաղաքապետի ծանոթ-բարեկամները, մտերիմները չեն կարող: Եթե շահ չեն ունեցել, ինչո՞ւ են դրել՝ ավագանիով լուծարել: Օրինակ՝ Կոճոռի թաղապետ Օհանյան Լյովան հեկտարներով խոտհունձ է անում, հազարավոր տուկ է վաճառում ու հարկ չի մուծում: Հենց նույն Լյովայի տղան, որը քաղաքապետի վարորդն է, նաեւ ավագանու անդամ, անգամ այստեղ էլ քաղաքապետը խախտել է օրենքը, ավագանու անդամին աշխատանքի ընդունել որպես վարորդ, ամռան ամիսներին խոտհունձ է անում հոր հետ, իսկ մեքենան վարում է բաբակշեցի Լենդրուշը, որն էլ մեքենան ծառայեցնում է քաղաքապետի ընտանիքի համար: Ավագանին քաղաքապետի ջեբի լոբին է, ավագանու անդամներից մեկը որ իր խորհրդականը լինի, մյուսը՝ վարորդը, ոմանք էլ՝ համայնքային աշխատողներ, էլ ի՞նչ ավագանու մասին է խոսքը, ինչ ասում է, այն էլ անում են»:

Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ պատճառով են գործը կարճել, մի՞թե փաստեր չեն եղել։ «Փաստեր շատ կան, քաղաքապետը, բացի հարկերը չհավաքելուց, նաեւ անհիմն հաստիքներ է բացել, որ դրա անհրաժեշտությունը չկա: Մարդիկ, գործ չանելով ու գործի չգալով, բյուջեից տարիներ շարունակ գումարներ են ստանում, այնինչ քաղաքապետը դա կարող էր ծախսել քաղաքի բարեկարգման վրա: Օրինակ՝ Ջրառատի գրադարանում երկրորդ հաստիքն է բացել: Օրենքով՝ գրադարանը պետք է 400 ընթերցող ունենա, նոր երկրորդ հաստիքը բացվի, բայց այդ հաստիքը բացել է քաղաքապետի մտերիմ Տիգրանյան Սամվելի քրոջ համար, որը գործի էլ չի գալիս, իսկ եկած ժամանակ ուղղակի ժամ է մեռցնում: Կամ՝ ո՞նց է ստացվում, որ Հրազդանի թատրոնում, որ ողջ տարի մեկ բեմականացում էլ չի լինում, երկար տարիներ հետո հանդերձապահի հաստիք է բացվում:

Շատ օրինակներ կարող եմ բերել, որտեղ քաղաքապետն օրենքի կոպիտ խախտում է արել եւ շարունակում է էդպես աշխատել: Բացի այն, որ քաղաքապետի մտերիմները հարկ չեն մուծում, տարիներ շարունակ քաղաքապետը գործի է ընդունել մարդկանց, որոնք աշխատանքի չեն գնացել ու բյուջեից աշխատավարձ են ստացել: Կարող եմ ասել հենց մեկը՝ քաղաքապետի փեսան՝ Լեւոն Մելքումյանը: Թող գան, իմ ներկայությամբ մի ստորագրություն կամ մի գործառույթ ցույց տան, որ նա կատարել է: Քաղաքապետը գործի է ընդունել Սամվել Ստեփանյանին, որպես ինչ է աշխատում՝ չգիտես: Իսկ քննչականի քննիչն ինձ պատասխանում է, որ գործը կարճել են: Հարցնում եմ՝ ինչո՞ւ են կարճել, թող քաղաքապետի պաշտոնավարման տարիների ամբողջ բազան հանեն եւ քննություն տանեն, թե ովքեր եւ ինչու հարկերը չեն վճարել: Քննիչին ասում եմ՝ եկեք գնանք, ես ձեզ փաստեր ցույց տամ, ասում է՝ ես զբաղված եմ: Վերջերս վարչապետը հայտարարեց, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, ես հատուկ վարչապետին էլ եմ գրել, սակայն հենց նույն վարչապետը ոչ թե պայքարում է, այլ կոծկում է»:

Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է կրկին դիմել, այս անգամ՝ հստակ փաստերով, եւ խնդրել, որ դադարեցնեն քաղաքապետի լիազորությունները եւ ստուգումներ իրականացնեն: Հավելենք, որ վերջերս գրավոր հարցում էինք ուղարկել Հրազդանի քաղաքապետարան՝ հողի ու գույքահարկի հարկային պարտավորությունները չկատարած անձանց ցուցակը տրամադրելու խնդրանքով, ինչպես նաեւ այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: Ի պատասխան մեր գրության, Հրազդանի քաղաքապետարանն անբարեխիղճ հարկատուների ցանկը, որպես պետական գաղտնիք, մեզ չտրամադրեց, միայն գրությամբ տեղեկացրեց. «Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը չենք կարող տրամադրել՝ ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից»:

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=120922&l=am/

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված