Հայերեն


Ռուս-ուկրաինական պատերազմն ապահովել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը

Հասարակություն

«Հրապարակի» զրուցակիցն է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

- Նոր սահմանափակումներ են մտցվել, եւ ԱՄՆ-ից ու Եվրոպայից ապրանք բերող հայ գործարարները չեն կարողանում ապրանքն արտահանել ՌԴ։ Սա ի՞նչ վնասներ կարող է տալ ՀՀ տնտեսությանը։

- ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ապրանքներ Հայաստան ներկրելու, այնուհետեւ Ռուսաստան վերաարտահանելու հետ կապված խնդիրները նոր չեն՝ հենց պատժամիջոցների սկզբից եղել են, ուղղակի դրանք կային որոշակի ապրանքային խմբաքանակների վերաբերյալ։ Կային արտաքին տնտեսական գործունեության կոդեր, որոնց վերագրվող ապրանքները չէր կարելի վերաարտահանման միջոցով ուղղել դեպի Ռուսաստան։ Իհարկե, գնալով նոր սահմանափակումներ մտցրին, այդ կոդերը եւ ապրանքների տեսականու ցանկն ավելանում են։ Փողային փոխանցումները մշտապես եղել են պրոբլեմատիկ եւ բավականին դժվար ճանապարհներով են իրականացվել։ Մի դեպքում այլ երկրների միջոցով են իրականացվել, պայմանագրերով կարգավորվել։ Մի դեպքում Ռուսաստանից գումարը եկել է Հայաստան այլ հայկական ընկերության միջոցով, որպես միջնորդ ընկերություն, առքուվաճառք է կատարվել եւ այլն՝ դա նույնպես շարունակում է խստացվել։ Մանավանդ, որ մեր բանկային համակարգն առավել խոշորացույցի տակ է պահում այդ վճարումները, այսինքն, այսպես ասած, խնդիրները եղել են, ուղղակի ծավալային առումով՝ քանակապես մեծանում են։ Բնականաբար, Արեւմուտքից Հայաստան ներկրողն ու վերաարտահանողը կամ հակառակը՝ Ռուսաստանից ներկրող եւ վերաարտահանող բիզնես ոլորտը մեծ վնասներ են կրելու։ Վնասները ոչ միայն վերաբերում են փոխանցումների բարդացումներին կամ արգելված ապրանքների անվանացանկի ավելացմանը, այլ հիմնականում տեխնիկապես կազմակերպմանը։ Բացի այդ, վերաարտահանումների հետ կապված փոխարժեքների տատանումների ֆոնին լրացուցիչ ռիսկեր ու վնասներ են կրում, ռուբլին նորից գահավիժել է, եւ շատ դեպքերում բարձր փոխարժեքով ստանում են, մինչեւ փոխակերպում են իրականացնում եվրոյի կամ դոլարի, փոխանցում են կատարում Արեւմուտք, բեռը ստանում են, բեռը վերավաճառելու ժամանակ փոխարժեքը լրիվ այլ է լինում։ Այս դեպքում հայ գործարարները կրում են բավականին լուրջ վնասներ, ու նաեւ շատ են դեպքերը, երբ օրենսդրական խնդիր կա, երբ իրականում հայ գործարարը վնաս է կրում, բայց առաջանում են հարկեր։ Այս առումով նույնպես հայ գործարարների վիճակն այդքան էլ լավ չէ։

- Հետաքրքիր է, որ այս սահմանափակումներն ուժի մեջ մտան Փաշինյանի՝ Գերմանիա այցից հետո։

- Բնականաբար, Ռուսաստան-Արեւմուտք եւ Հայաստանը, որպես միջնորդ օղակ, այս խնդիրները՝ թե՛ տեխնիկական, թե՛ փոխարժեքային, թե՛ այլ բնույթի, դրանց ծագումը քաղաքական է։ Թե կուլիսային ինչ պայմանավորվածություններ կարող են լինել, ինչ պահանջներ Արեւմուտքից, ինչ` Ռուսաստանից, հայկական կողմը որը կարող է իրականացնել, որը չի կարող իրականացնել կամ որը չի հասկանում՝ ինչպես իրականացնել, բնականաբար, դրանք ծնելու են խնդիրներ եւ բարդացումներ հայ գործարարների համար։

- Բազմաթիվ գործարարներ նշում են, որ հենց ավտոմեքենաների, առանձին մասերի ու պարագաների վաճառքը, որ պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրները դադարել էին մատակարարել Ռուսաստան, դա է անցած տարի լցրել ՀՀ բյուջեն։

- Չենք կարող այդպես ձեւակերպել, որովհետեւ Հայաստանի բյուջեն լցնողը շարունակում են մնալ հազար խոշոր հարկատուները, իսկ հազար խոշոր հարկատուների գերակշիռ մեծամասնությունը` ավելի շատ հարկ վճարողը, շարունակում են մնալ հանքարդյունաբերության եւ հանրային ծառայությունների ոլորտները, այսինքն՝ գազ, ջուր, կապի օպերատորներ եւ այլն։ Ասել, որ Հայաստանի բյուջեն լցրել են վերաարտահանումները կամ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանը որպես միջնորդ հարթակ օգտագործելով՝ Արեւմուտք եւ Ռուսաստան կապող օղակի բիզնեսներն են լցրել, այդպես չէ, բայց, այնուամենայնիվ, դա, իհարկե, Հայաստանի տնտեսությանը մեծ խթան էր։ Կարող ենք միանշանակ պնդել, որ Հայաստանի երկնիշ տնտեսական աճն ապահովել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին բիզնեսի ռելոկացիան դեպի Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանը, որպես միջնորդ հարթակ, Ռուսաստանից ներմուծում-արտահանում Արեւմուտք, ինչպես նաեւ Արեւմուտքից ներմուծում-արտահանում Ռուսաստան։ Որպես ընդհանուր ձեւակերպում, այսպես կարող ենք ասել՝ ոչ թե այս բիզնեսի տեսակն է լցրել Հայաստանի բյուջեն, այլ այս բիզնեսի տեսակը եւ ընդհանուր ռուս-ուկրաինական պատերազմն ապահովել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը։ 

- Ի՞նչ տեղի կունենա, եթե, բացի կաթնամթերքի ներմուծման արգելքը ՌԴ, այլ տնտեսական պատժամիջոցներ եւս ավելանան։

- Սա ամբողջությամբ գնահատում եմ որպես քաղաքական ենթատեքստ եւ սա Հայաստանի ընտրած քաղաքական ուղու վտանգավոր ընտրության հետեւանքներից մեկն էր։ Երբ մենք նայում ենք ռուսական կողմի մեկնաբանություններին, թե ինչ են ներկայացնում, օրինակ, կաթնամթերքի արտահանման արգելք սահմանելու վերաբերյալ, ներկայացնում են որպես պարսկական հումքի օգտագործում եւ այլն։ Դրանք նոր չեն, այսինքն՝ պատճառները, որոնք նրանք մատնանշում են, միշտ էլ այդպես են եղել։ Միշտ էլ հայկական կողմի վրա որեւէ քաղաքական ճնշում գործադրելու կամ Հայաստանն իր ընտրած ուղուց շեղելու համար Ռուսաստանը, որպես պատժամիջոց, կիրառել է արտահանումների որոշակի սահմանափակումներ՝ դրանով ինչ-որ մեսիջ Հայաստանին տալու կամ հստակ գործողություն իրականացնելու համար։ Վտանգները բավականին մեծ են։ Երբ որ Ռուսաստանը սկսի Հայաստանի արտահանումների կամ ներմուծումների վրա արգելք կիրառել, մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանի արտահանվող շուկայի 1/3-ն է զբաղեցնում, այսինքն՝ հայկական արտադրողներն իրենց արտադրանքի 1/3-ը սպառում են հենց ռուսական շուկայում։ Չմոռանանք, որ Հայաստանի բնակչության եկամուտների մոտավորապես 1/3-ը Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտներն են։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը քաղաքական որեւէ նպատակից ելնելով որոշի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանից արտահանումների կամ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների վրա, ապա Հայաստանը կունենա աղետալի խնդիրներ։

- Ի՞նչ մտահոգություններ են հայտնում հայ գործարարները՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։

- Հայ գործարարները մասնավոր զրույցների ընթացքում մտահոգություններ են հայտնում, շատ է տրամադրվածությունը՝ հատկապես այսպես շարունակվելու կամ հավելյալ պատժամիջոցների ու այլ խնդիրների պարագայում, պարզապես գործարանները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Շատ են դեպքերը, երբ պարսկական հումքով արտադրողներն Իրան տեղափոխվելու մասին են մտածում, Ռուսաստան արտահանողները` ՌԴ տեղափոխվելու մասին։ Կան նաեւ որոշակի արտադրողներ, ովքեր մտածում են Վրաստան տեղափոխվելու մասին, այնուամենայնիվ, պատժամիջոցների, փոխարժեքային տատանումների եւ այլ լրացուցիչ խնդիրների ֆոնին վերջերս բավականին շատ է արդեն գործարարների կողմից տրամադրվածությունը՝ Հայաստանից բիզնեսի տեղահանման եւ այլ երկրներում տեղակայման։ Սա, բնականաբար, իր հետ բերելու է աշխատատեղերի կրճատում կամ վերացում, ինչը հանգեցնելու է, միանշանակ, աղքատության, եւ Հայաստանի տնտեսության հետագա վերականգնումը լինելու է շատ ավելի բարդ, նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել, եթե այս տնտեսական իրավիճակում հայկական արտադրողները որոշեն, որ հայկական արտադրությունը պետք է փակեն եւ տեղափոխեն Հայաստանի սահմաններից դուրս։ Այլ բան է եղած արտադրությունը վերազինելը, առողջացնելը, այլ բան է մի անգամ հիասթափված եւ Հայաստանի Հանրապետությունից բիզնես տեղափոխած անձին կամ նման կատեգորիայի մարդկանց հետ բերել ՀՀ՝ զրոյից արտադրություն կառուցելու համար։ Դա շատ դեպքերում անիրականանալի գործընթաց է։

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա
Ամենադիտված