Հայերեն


Պատրաստ են ավարտական քննությունները տեղափոխել 11-րդ դասարան

Հասարակություն

ԱՌԱՎՈՏ․ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդիպեց ավագ դպրոցի տնօրենների հետ՝ մասնավորապես քննարկելու, թե ինչ խնդիրներ են առաջացել ավարտական քննությունները մեկ կիսամյակ շուտ անցկացնելու ընթացքում եւ արդյոք ավագ դպրոցների ղեկավարները նպատակահարմար գտնո՞ւմ են, որ հաջորդ տարվանից այդ քննությունները կազմակերպվեն ավելի վաղ։ Այսինքն՝ ոչ թե 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում, ինչպես այս տարի էր, այլ 11-րդ դասարանն ավարտելիս։ Խոսքն այն փոփոխության մասին է, ըստ որի՝ շրջանավարտներին իրավունք էր տրվել պարտադիր երեք առարկաների (հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն, մաթեմատիկա) քննությունները ցանկության դեպքում հանձնել սովորականից շուտ, իսկ հաջորդ կիսամյակը տրամադրել իրենց ընտրած առնվազն երեք առարկաների ուսումնասիրությանը։ Երեւանի 118 ավագ դպրոցում հյուրընկալված տնօրենների մեջ կային մարդիկ, որոնք չողջունեցին նախարարի այս նորամուծությունը, բայց հիմնականում տրամադրվածությունն այնպիսին էր, որ իրենք պատրաստ են ավարտական քննությունները տեղափոխել 11-րդ դասարան։ Երեւանի 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն առաջարկում էր վերանայել այս փոփոխությունը՝ նկատելով, որ թեպետ դրանց հիմքում բարեփոխումների ցանկությունն էր, իրականում քննություններն արագացնելն այնքան էլ հաջողված տարբերակ չէ։ Տնօրենը հիմնավորեց, որ իր ղեկավարած դպրոցում 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ավարտական քննությունները հանձնել են այն աշակերտները, որոնք արդեն իսկ ընդունվել են Հայաստանում Ամերիկյան ու Ֆրանսիական համալսարաններ, եւ երկրորդ կիսամյակի համար ընտրել են, իր խոսքով, ձեւական առարկաներ՝ հասարակագիտություն, ֆիզկուլտուրա։ Իսկ դպրոցը նրանց մերժելու իրավունք չունի։ Արդյունքում ստացվում է, այդ աշակերտները 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում առանձնապես անելիք չունեն։ Բացի այդ, ըստ Ռուզաննա Կոստանյանի, ավարտական քննությունները ժամկետից շուտ հանձնելու դեպքում ծրագիրը կիսատ է մնում, ինչքան էլ որ այն կրկնություն է։ Նախարար Լեւոն Մկրտչյանն էլ իր հերթին չհամաձայնեց ավագ դպրոցի տնօրենի հետ՝ ընդգծելով, որ քննությունների վախով երեխային դպրոցում պահելը ճիշտ ուղի չէ։ Նշեց, որ նախկինում էլ, երբ այդ քննությունները 12-րդ դասարանի վերջում էին, միեւնույն է, որակի խնդիրը լուծված չէր։ Հետեւաբար, նախարարի համոզմամբ, պետք է մտածել, թե ինչպես անել, որ դասապրոցեսը հետաքրքիր լինի, երեխան զգա, որ դպրոցն իրեն ինչ-որ բան է տալիս, ցանկություն ունենա դասերին հաճախել ու սովորել։ Ինչ վերաբերում է արդեն բուհ ընդունված լինելուն, նա նկատեց, որ եթե անգամ կենտրոնի այդ դպրոցում խնդիրը մեծ տարածում ունի, նշված համալսարաններ դիմում են ընդամենը դիմորդների մոտ 2 տոկոսը։

Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա Կոստանյան
Ամենադիտված