Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 5-րդն է ԵԱ-ում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 8 մարզիկով և ունեցել երկու չեմպիոն: Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ): Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) նույնպես դարձել էր Եվրոպայի չեմպիոն:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1994 թվականից հետո առաջին անգամ երկու չեմպիոն ունեցավ մեկ Եվրոպայի առաջնությունում: Նշենք, որ մեր թիմը հավաքեց 76 միավոր: 25-ական միավոր հավաքականին բերեցին Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, 10-ական միավոր՝ Արման Ավագյանն ու Հրայր Ալիխանյանը, 4 միավոր՝ Մանվել Խնձրցյանը և 2 միավոր՝ Արման Անդրեասյանը: