Խաղաղության միակ երաշխիքը ուժեղ բանակն ու գրագետ կառուցված անվտանգության համակարգն են. Մեսրոպ Առաքելյան
Քաղաքականություն«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Խաղաղության պայմանագիրը, ինչպես և ցանկացած պայմանագիր, ենթադրում է երկկողմանի ցանկություն: Խաղաղության միակ երաշխիքը ուժեղ բանակն ու գրագետ կառուցված անվտանգության համակարգն են:
Խաղաղությունը չեն մուրում, որովհետև որևէ մեկը որևէ մուրացկանի երբեք չի տա ոչ մի երաշխիք... լավագույն դեպքում կարող է «մի երկու գրոշ» շպրտել ու հեռանալ:
Կամ մենք կունենանք հզոր անվտանգային համակարգ, որի արդյունքում կունենանք խաղաղություն և հարգանք միջազգային հանրության շրջանում, կամ չենք ունենա ո՛չ հարգանք, ո՛չ երաշխիք և ոչ էլ պետություն: