«Անհարմար եմ ինձ զգում․․․ Չի եղել»․ Սեյրան Օհանյանը՝ Պավլիկ Մանուկյանի բաժակի մեջ թքելու մասին
Բաց մի թողեք«Անսխալական մարդիկ չեն լինում, յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունը, կարծում եմ, նրանում է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալներն ուղղել: Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է, բայց բաժակի մեջ թքելու…, ես նույնիսկ անհարմար եմ զգում, նման բան չի եղել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ Օհանյանը 2005-ին Արցախում պաշտոնավարելու ժամանակ Պավլիկ Մանուկյանին ծեծել է իր աշխատասենյակում և թքել նրա բաժակի մեջ:
Օհանյան-Րաֆֆօ-Օսկանյան դաշինքի առաջին համարը վստահեցրել է, թե հետո երկարատև աշխատանք են ունեցել Պավլիկ Մանուկյանի հետ և իրենց հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել. «Իմ պաշտոնավարման տարիներին Պավլիկ Մանուկյանի և նրա ընկերների հետ ունեցել եմ լավ հարաբերություններ և փորձել եմ աջակցել բոլոր հարցերով»: