Սպանություն ֆեյսբուքի ուղիղ եթերում․ Տեսանյութ
ԱշխարհՄեծ Բրիտանիայում 2 տարեկան տղա երեխան և նրա կողքին գտնվող երիտասարդն սպանվել են ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Independent-ը, տեսագրությունն արվել այն ժամանակ, երբ տղան, նրա մորաքույրն ու վերջինի ընկերը մեքենայով սլանալիս են եղել ու երգել: Հանկարծ անհայտ անձինք կրակ են բացվել մեքենայի ուղղությամբ:
Երեխան ու երիտասարդը տեղում մահացել են: Աղջիկը դուրս է վազել ավտոմեքենայից ու օգնություն կանչել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Հետագայում պարզվել է, որ աղջիկը հղի է. նրան ու երեխային այժմ վտանգ չի սպառնում:
Ոստիկանները փորձում են պարզել կատարվածի պատճառները: