Վիգեն Նազարյանը մեկնարկեց հաղթանակով. ըմբշամարտի ԵԱ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զագրեբում մեկնարկել էէ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
10 ըմբիշով Զագրեբ մեկնած Հայաստանի հավաքականից այսօր մրցումներին մասնակցում են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Առաջինը մրցագորգ է դուրս եկել Վիգեն Նազարյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 8-7 հաշվովհաղթել է լեհ Արկադիուշ Կուլինիչին:
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ: Հրաչյա Պողոսյանը նույնպես պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի ավստրիացի Ակեր Շմիդի և խորվաթ Իվան Լիզատովիչի գոտեմարտի հաղթողի հետ: Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում կմրցի խորվաթ Անտոնիո Կամենյասևիչի և շվեդ Պերա Ալբինայի գոտեմարտի հաղթողի հետ: Դավիթ Օվասապյանը 1/8 եզրափակիչում կմրցի գերմանացի Ֆրանց Ռիխտերի հետ: