Արտակարգ դեպք Շիրակում
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Ս. Խ․-ն իր վարած BMW 325 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 93 կմ հատվածում մխրճվել է գառների հոտի մեջ։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն մոտ 20 գառ տեղում սատկել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, պարզվում է սատկած գառների ու ոչխարների տիրոջ ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ գառները պատկանում է Շիրակի մարզի գյուղերից մեկում հայտնի գառնարած Զվարթ Գաբրիելիչին։ Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը։