Առաջնության 8-րդ օրն է. ովքեր են պայքարելու Հայաստանի հավաքականից
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 87 կգ կանայք և 102 կգ, 109 կգ տղամարդիկ:
Հայաստանի ներկայացուցիչներից ժամը 15:00-ին պայքարի մեջ կմտնի 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը:
Ժամը 17:30-ին 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը կմրցեն, իսկ ժամը 20:00-ին մեդալների համար կմրցեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը: