Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի ավտոշուկայի գլխավար մուտքի դիմաց, բախվել են Zhongtong մակնիշի ավտոբուսը, Hyundai Sonata, Volkswagen Passat, Kia Optima, Nissan Fuga և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: