Փոխվում է անվտանգության համակարգը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ․ Մինչ Դոնալդ Թրամփը հանրությանը զբաղեցնում է էպատաժով, աշխարհում անվտանգության ոլորտում աննկատ, սակայն շեշտադրումների ակնհայտ տեղափոխություն է կատարվում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում:
Մասնավորապես, աննկատ մնաց նորությունը, որ Եվրամիությունը բանաձեւ է ընդունել սեփական զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ: Եվրոպայում, որի մաս է նաեւ Հայաստանը, կարող է մեծ բանակ ստեղծվել:
Որոշումն ըստ ամենայնի ընդունվել է այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ն լուծարի ՆԱՏՕ-ն: Ճիշտ է, Պենտագոնի ղեկավար Մետիսը Եվրոպայում հանդիպումների ժամանակ հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին: Նա սակայն պահանջել է, որ մյուս երկրներն էլ կատարեն իրենց պարտավորությունները: Դա նշանակում է, որ եվրոպական երկրները ստիպված են լինելու մեծացնել ռազմական ծախսերը: Հնարավոր է, նրանք գերադասեն ստեղծել սեփական բանակը:
Շարունակությունն՝ այստեղ