Չավուշօղլուն կոշտ կերպով արձագանքել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին հղված ուղերձին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ հղած ուղերձին, որում նա կրկին կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ու վերահաստատել երբեք չմոռանալու խոստումը:
«Շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, նորից հայտնվում են քաղաքական բեմում։ Քաղաքական հայտարարությունները չեն փոխի պատմական իրողությունները: Նրանք, ովքեր փորձում են օգուտ ստանալ՝ հիմնվելով նախապաշարմունքների վրա, կհիշվեն որպես երկերեսանի: Ոչ ոք չի համարձակվի պատմություն սովորեցնել մեծ թուրք ժողովրդին»,- «Թվիթեր»-ում գրել է Չավուշօղլուն։