Իրանից Հայաստան արտահանումն աճել է 60%-ով
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2022թ. Հայաստան Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը 294 միլիոն դոլարից հասել է 478 միլիոն դոլարի՝ գրանցելով 62.5 տոկոս աճ, գրում է ParsToday-ը։
Նույն ժամանակահատվածում Իրանը Հայաստանի հետ փոխանակել է ընդհանուր առմամբ 1477 հազար տոննա ապրանք՝ 478 միլիոն դոլար արժեքով։ Հայաստանի հետ առևտրային հաշվեկշիռը կազմել է 450 միլիոն դոլար։
Իրանն ամենակարճ սահմանն ունի Հայաստանի հետ։ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակից է Հայաստանին. սահմանի երկարությունը կազմում է 44 կմ, իսկ սահմանային անցակետը Նորդուզն է։
Հեղուկ բնական գազը, երկաթը, պողպատ և բիտումը դեպի Հայաստան արտահանվող հիմնական ապրանքներն են, որոնք միայն կազմում են դեպի Հայաստան Իրանի արտահանման ընդհանուր արժեքի մոտ մեկ երրորդը (33%)։