ԱՄՆ-ն պատերազմի ընթացքում Ուկրաինա է ուղարկել կիբեռգործողությունների ոլորտի 43 մասնագետի
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն ավելի շատ կիբեռ ուժեր է ուղարկում արտերկիր՝ օգնելու օտարերկրյա կառավարություններին հաքերների դեմ պայքարի գործում: Իսկ Ուկրաինայում պատերազմի ընթացքում Պենտագոնն Ուկրաինա է ուղարկել Կիբեռ ազգային առաքելության ուժերի (CNMF) 43 անդամների։ Այս մասին հայտարարել է CNMF-ի հրամանատար, գեներալ-մայոր Ուիլյամ Հարթմանը։
Գեներալ-մայորը նշել է, որ Ուկրաինա ուղարկված 43 մասնագետները պատերազմի ընթացքում պայքարում են Ռուսաստանի կողմից կիբեռ հարձակումների դեմ:
«Մենք պաշտպանական գործողությունների թիմեր ենք ուղարկում, որոնք որսում են ընդհանուր թշնամիներին, գտնում գործիքներ և հնարավորություններ», – Հարթմանի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ վերջին երեք տարվա ընթացքում CNMF-ը 20 երկրներում իրականացրել է նման 47 պաշտպանական գործողություն՝ այդ երկրների հրավերով:
Հարթմանն ընդգծել է, որ «նման գործողությունների պահանջարկը միայն աճում է»։
Ըստ 2022 թ.-ին ԱՄՆ զինված ուժերի կիբեռհրամանատարության հրապարակած տեղեկությունների՝ Պենտագոնն ունի CNMF-ի 39 խումբ, որոնց կազմում կա ավելի քան 2000 մարդ: