Հայերեն


Ծեծկռտուք Արարատի մարզում. մասնակիցների թվում են Արտաշատի փոխհամայնքապետը, Արևշատի համայնքապետն ու «Էրեբունցի Ծյոմը»

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 16-ին պաշտոնյաների մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «կանաչ կիրակի» կոչվող տոնին Լանջազատ գյուղի բնակիչ, 47-ամյա Մակիտոն Հակոբջանյանի որդին՝  19-ամյա Տիգրան Հակոբջանյանը, Վարդաշեն գյուղում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել է Լանջազատ գյուղի բնակիչներ 17-ամյա Դավիթ Նազարյանի, 25-ամյա Հրահատ Նազարյանի (վերջիններս հարազատ եղբայրներ են), 23-ամյա Արսեն Մարտիրոսյանի, 25-ամյա Ֆրունզե Հովհաննիսյանի, 25-ամյա Միշա Այվազյանի և 24-ամյա Էդվարդ Այվազյանի (վերջիններս հարազատ եղբայրներ են) հետ և  ծեծի են ենթարկել Տ. Հակոբջանյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը նշված ծեծկռտուքի հետ կապված հարցի շուրջ Արևշատ գյուղում գտնվող Ծիրանի այգիներում Մ. Հակոբջանյանը, վերջինիս եղբայր 48-ամյա Հրայր Հակոբջանյանը, ով Արտաշատ խոշորացված համայնքի փոխհամայնքապետն է, «Խան Սամո»  մականվամբ Լանջազատ գյուղի բնակիչ 41-ամյա Սամվել Բարսեղյանը, Լանջազատ գյուղի բնակիչ 27-ամյա Նարեկ Նիկողոսյանը, Արևշատ գյուղի բնակիչներ 29-ամյա Գրիգոր Մկրտչյանը, 44-ամյա Ստեփան Նիկոլյանը, ով Արևշատ համայնքի համայնքապետն է, և նրա որդի՝ 19-ամյա Գոգոլ Նիկոլյանը ծեծի են ենթարկել Տ. Հակոբջանյանի հետ վիճաբանած և  նրան ծեծի ենթարկած նշված անձանց:

Ոստիկանությունում ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ վիճաբանությանը միջամտել է Երևանի բնակիչ, 51-ամյա «Էրեբունցի Ծյոմ» մականվամբ Արտեմ Ավագյանը, ում այդ հարցով դիմել է Էդվարդ և Միշա Այվազյանների հայր, Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 50-ամյա Նահապետ Այվազյանը: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել  նաև, որ նշված հավաքի ժամանակ Հ. Հակոբջանյանն ու  Ս. Բարսեղյանը, Ա. Ավագյանի և Ն. Այվազյանի ներկայությամբ ծեծի են ենթարկել Է. Այվազյանին և նվաստացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

 

Կարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»
Ամենադիտված