Թուրքիան Հայաստանի առջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել. Ռուբինյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան Հայաստանի առջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Հարցին, թե երբ ՀՀ-ն հայտարրարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին` արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը նույնպես մտնում է դրա մեջ` Ռուբինյանը պատասխանել է.
«Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը նշանակում է այն, ինչ նշանակում է` հարաբերությունների հաստատում առանց որևէ նախապայմանի` որևէ կողմից, որևէ հարցում»։