Տղային դեմքի փոխպատվաստում են կատարել. նոր դեմք՝ 56 ժամում․ լուսանկարներ
ԱշխարհԷնդի Սենդնեսը 2006 թվականին`21 տարեկանում փորձել է ինքնասպանություն գործել, կրակելով իր դեմքին: Կրակոցը տարել է նրա դեմքի կեսը, սակայն տղան կենդանի է մնացել, հայտնում է segodnya.ua-ը:
Նշվում է, որ ինքնասպանության փորձից անմիջապես հետո Էնդիին կատարել են պլաստիկ վիրահատություններ, սակայն դեմքի վնասվածքը եղել է չափազանց լուրջ:
«Պատկերացրեք, թե ինչ է նշանակում չունենալ քիթ կամ այտ: Բերանը չի կատարում իր ֆունկցիաները և ռեստորանում ձեր թուքը հոսում է»,- պատմել է նրա վիրաբույժը:
Ավելի ուշ Էնդիի համար դոնոր են գտել, ով նույնպես ինքնասպան է եղել: Նրա այրին համաձայնվել է դրան, քանի որ, ինչպես նշել է, ավելի ուշ ցանկանում է իրենց որդուն ցույց տալ, որ նրա հայրը ինչ-որ մեկին օգնել է:
Դեմքի փոխպատվաստման վիրահատությունը տևել է 56 ժամ, որից հետո հիվանդը ստացել է նոր քիթ, այտեր, շրթունքներ, կզակ և նույնիսկ ատամներ: Էնդին արդեն հանդիպել է դոնորի կնոջ հետ: