Համաշխարհային բանկի զգուշացումը Թուրքիային
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային զարգացման ծրագիրը, որտեղ նշվում է, որ Թուրքիայի բնակչությունն այլևս չի աճում, իսկ ներգաղթի ժողովրդագրությունն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Համաշխարհային բանկը հայտնում է նաև, որ բարձր և միջին եկամուտ ունեցող երկրները բնակչության արագ ծերացման պատճառով աղքատ երկրներից կատարվող ներգաղթն անհրաժեշտաբար պիտի ավելի լավ վերահսկեն։
Հրապարակված զեկույցում նշվում է, որ աշխարհում 184 միլիոն մարդ ապրում է առանց տվյալ երկրի քաղաքացիության, իսկ այդ մարդկանց 43%-ն ապրում է ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում։ Ըստ զեկույցի՝ այս 184 միլիոն մարդկանցից 37 միլիոնը փախստականներ են, նրանց ցուցանիշը վերջին 10 տարում եռապատկվել է։
Զեկույցում նաև նշվում է, որ այնպիսի երկրներում, ինչպիսին օրինակ Իսպանիան է, աշխատող բնակչության նվազման լուրջ խնդիր կա. այս պահին բնակչության 20%-ը կազմող 65 տարեկանից բարձր բնակչության թիվը մինչև 2100 թվականը կհասնի 40%-ի։
Մինչդեռ Մեքսիկայի, Թաիլանդի, Թունիսի և Թուրքիայի նման երկրներում մոտ ժամանակներս բնակչության աճ չի սպասվում և այդ պատճառով կարիք է զգացվելու օտարերկրյա աշխատուժի: