«Միհրանի դեմ խաղ չկա»․ գեներալը գործի է անցել
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթ
«Փաստի» տեղեկություններով` գեներալ Միհրան Պողոսյանը խիստ զարմացել է (թաքուն` նաև զայրացել), երբ ՀՀԿ համապետական ցուցակի երկրորդ հորիզոնականում տեսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը (ինքը նույն ցուցակի 73–րդ հորիզոնականում է): Բայց սա արդեն կարևոր չէ: Կարևորը Տարոնի աներձագին` Ռոբերտ Սարգսյանին Զեյթուն–Ավանում հաղթելն է:
Ըստ որոշ տվյալների` Միհրան Պողոսյանին հայտնել են, թե Տարոն Մարգարյանը կարգադրել է Ավանում Միհրանին որևէ տարածք չտրամադրել շտաբների համար: Բայց դա Միհրանին չի վհատեցրել: Անմիջապես գործի է անցել: Ավանում, Ավան–Առինջում գեներալը մեծ թափով սկսել է տարածքներ վարձել, որտեղ պետք է` տարածքներն ուղղակի գնել է: Արդեն սեփականություն է և ոչ ոք ոչինչ չի կարող անել: Միհրանի դեմ խաղ չկա` համոզված են նրա կողմնակիցները: Իսկ Տարոնենք իրենց հաղթանակի հարցում կասկածներ չունեն:
Շարունակությունը` օրաթերթի այսօրվա համարում