National Geographic-ը ցույց է տվել՝ ինչպես է փոքրիկ սարդը մահացու խայթում իրենից մի քանի անգամ մեծ օձին (տեսանյութ)
LifeNational Geographic-ը հրապարկել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգում արված տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է մի քանի սանտիմետրանոց սարդը մահացու խայթոց հասցնում իրենից տասնյակ անգամ մեծ օձին:
Հայտնի է, որ ուշագրավ տեսանյութը ֆիքսվել է խանութներից մեկում, որտեղ օձն ընկել էր սարդոստայնի մեջ: Մինչ սողունը փորձում էր ազատվել, սարդը զգուշորեն նրան է մոտեցել ու խայթել. դրանից հետո սողունը մի քանի վայրկյանով անշարժանում է:
Նշվում է, որ սարդի թույնի մեջ կա այնպիսի պրոտեին (լատրոդեկտին), որը կաթվածահար է անում զոհին: