ՌԴ փոխարտգործնախարարը, Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին քննարկել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը։