«Փյունիկը» հաղթեց «Արարատ-Արմենիային» եւ բարձրացավ երկրորդ տեղ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում չեմպիոն «Փյունիկն» ընդունեց փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։
«Փյունիկից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։ Աչքի ընկավ նաեւ կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ «Արարատ-Արմենիայի» գոլը 11-մետրանոցից խփեց հարձակվող Արթուր Սերոբյանը։
«Փյունիկը» 64 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ առաջատար «Ուրարտուից» հետ է 3 միավոր։ «Արարատ-Արմենիան» նահանջեց երրորդ տեղ՝ 63 միավոր։
Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 4:1
Լուկա Յուրիչիչ, 61, 90+5, 90+7, Արտակ Դաշյան, 73 - Արթուր Սերոբյան, 41, 11մ