Սերժ Սարգսյանն զգուշացրեց քաղաքական ուժերին
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ․ Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Երկրապահ կամավորական միության 11-րդ համագումարը, որին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն իր ելույթում ԵԿՄ աջակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը: Ըստ նրա՝ այդ քաղաքականությունն ուղղված է երկրի անվտանգության ապահովմանը: Նա նշեց, որ ԵԿՄ անդամները միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել համապետական ընտրություններում, այս անգամ էլ անմասն չեն մնա:
Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այսօր լուրջ վերափոխման ու կերպարանափոխման շեմին է: «Մենք իրականացնում ենք դեպի խորհրդարանական կառավարում այդ անցման պրոցեսը: Եվ մենք պարտավոր ենք այդ անցումը անցկացնել անցնցում: Այս ընթացքում մենք նաև պարտավոր ենք երաշխավորել կայունություն ու օրինականություն», ասաց նա:
շարունակությունն՝ այստեղ