Ֆոտոներ․ Ռամզան Քադիրովի կրտսեր դուստրերը դարձել են իրենց ավագ քրոջ մուսուլմանական հագուստի նոր հավաքածուի հերոսուհիները
ԱշխարհՌամզան Քադիրովի կրտսեր դուստրերը դարձել են իրենց ավագ քրոջ մուսուլմանական հագուստի նոր հավաքածուի հերոսուհիները, գրում է«Сплетник»-ը։
Նշվում է, որ անցյալ տարվա գարնանը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ 21-ամյա Այշատը, սկսել է զբաղվել «մուսուլմանական նորաձեւությամբ»՝ ստանձնելով Firdaws նորաձեւության տան ղեկավարի պաշտոնը։
Այդ ժամանակ նշվեց, որ աղջիկը ուշադրություն է հատակացնելու երիտասարդական նորաձեւությանը՝ չեչենական կոլորիտի տարրերով, ինչը եւ նա արեց։
Իսկ նոր հավաքածուի գլխավոր հերոսուհիներ դարձրեց իր կրտսեր քույրերին։
«Firdaws նորաձեւության տան համար մեծ պատիվ է, որ որպես մոդելներ ներկայացել են հիասքանչ աղջնակներ՝ Հումթաթ, Տաբարիկ եւ Աշուրա Կադիրովաները », - ասվում է ապրանքանիշի՝ Instagram-ի էջում։