Հայերեն


Հայկական սպորտի «ոսկե» տղաները. 19 ոսկե մեդալ 8 օրում. a1plus.am

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի մարզիկները մեդալներ են նվաճել 4 մարզաձևում:

Հայոց Մեծ եղեռնին նախորդած 8 օրը պարզապես ոսկե տառերով գրվեց հայկական սպորտի պատմության գրքում: Տարբեր մարզաձևերի մեր ներկայացուցիչներն այդ օրերի ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճեցին բարձրագույն որակի 19 պարգև: Դա հերթական անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդը շարունակում է առաջընթաց գրանցել մարզաշխարհում:

Ձեզ ենք ներկայացնում հայ մարզիկների հաղթարշավի ժամանակագրությունը.

16 ապրիլի

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Անթալիայում ընթացող մարզական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղը գրավեց իր սիրած մրցաձևում` հենացատկում: Դա նրա եվրոպական երկրորդ ոսկե մեդալն էր: 2021 թվականին Արթուր Դավթյանը հաղթող էր ճանաչվել նժույգթափքում:

17 ապրիլի

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության երրորդ օրը 67 կգ քաշային կարգում երկամարտի 320 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց մեր ծանրորդ Գոռ Սահակյանը: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում: 2022-ին նա հաղթել էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

18 ապրիլի

Զագրեբում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի մեր ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթեց 65 կգ քաշային կարգում: Նա առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն: Չորս տարի առաջ մեր ըմբիշը ոսկե մեդալ էր նվաճել երիտասարդների առաջնությունում:

19 ապրիլի

Խորվաթիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցաշարում Հայաստանի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճեց 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Նա երրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Եվրոպայում: 23-ամյա ըմբիշը զուգահեռաբար երկու անգամ հաղթել է Եվրոպայի երիտասարդական, մեկ` աշխարհի առաջնությունում:

Իսրայելում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրն Արսեն Խանջյանը ոսկե մեդալ նվաճեց մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում: Նա երկրորդ տարին անընդմեջ տիրեց այդ տիտղոսին:

20 ապրիլի

Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի սամբիստ Արման Ավանեսյանը: Դա նրա առաջին մեծ հաջողությունն է եվրոպական մրցասպարեզում:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

21 ապրիլի

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 96 կգ քաշային կարգում չեմպիոն ճանաչվեց Դավիթ Հովհաննիսյանը: Նա երկամարտում ցույց տվեց 377 կգ արդյունք: Դավիթ Հովհաննիսյանը ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

22 ապրիլի

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում: Նա այդպիսով կրկնեց իր հորեղբոր` Ռոման Ամոյանի արդյունքը: Մալխասը միաժամանակ աշխարհի գործող չեմպիոնն է:

Երևանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նախ ոսկե մեդալ նվաճեց 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը` երկամարտում ցույց տալով 392 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա ոչ միայն հաղթեց, այլև սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:

Նույն օրը Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև մեր 109 կգ քաշային ծանրորդ Սամվել Գասպարյանը` երկամարտի 395 կգ արդյունքով: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

23 ապրիլի

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զագրեբում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր 96 կգ քաշային ըմբիշը մինչ այդ հաղթել էր Բելգրադում, Թբիլիսիում, Վանտայում, Կասպիյսկում և Հռոմում: Արթուր Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի չեմպիոն է:

Շարունակությունը` հաջորդիվ

«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան
Ամենադիտված