Արգելվել է Վլադիմիր Պուտինի մուտքը Մոլդովա
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արգելված է մուտք գործել Մոլդովա: Նման հայտարարություն է արել Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը Մոլդովայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում. այդ մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Ինչպես հայտնել է Ռեչանը, Մոլդովան ունի ՌԴ քաղաքացիների սև ցուցակ, որոնք չեն կարողանա մուտք գործել երկիր. դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, առանձին պաշտոնատար անձինք տեղեկանում են այն մասին, որ իրենք դրանում ընդգրկված են միայն Մոլդովա մուտք գործելու փորձի ժամանակ։
Ռեչանը խոստացել է մի օր հրապարակել սև ցուցակը: