Ալիևը մարդասպան է․ ադրբեջանցի բլոգերը դիմել է Եվրոպային
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն, որին Շվեյցարիան մտադիր է արտաքսել Ադրբեջան, Իլհամ Ալիևին մեղադրել է եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու և ընդդիմադիրներին սպանելու մեջ։
Թվիթերի իր գրառման մեջ նա հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի դեպքը, ով 2004 թվականին Հունգարիայում կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
«Հայ սպային առանձնակի դաժանությամբ սպանած Ռամիլն ընդամենը 8 տարի հետո (2012թ.) արտահանձնվել է Ադրբեջանին։ Իհարկե, բռնապետ Ալիրի տված միլիոնավոր դոլարի կաշառքների հաշվին։
Նկատի ունեցեք, որ Ալիևին հաջողվել է կաշառել Եվրոպայում շատ պաշտոնյաների, նույնիսկ նրանց, ովքեր աշխատում են Եվրախորհրդարանում։ Ալիևը վստահ է, որ իրեն ոչ ոք ոչինչ չի կարող ասել այն ահաբեկչության մասին, որը նա իրականացրել է այսօր՝ գազ վաճառելով Եվրոպային»,-գրել է ադրբեջանցի այլախոհ բլոգերը։
Նա կոչ է արել Եվրոպային աչք չփակել Ալիևի այդ ահաբեկչության վրա և հայտարարել, թե Բաքվի բռնապետը սպանել է բլոգերներ Բայրամ Մամեդովին, Բակիխան Հասանովին, Վուգար Ռզանին և այլոց, ովքեր քննադատել են իրեն։