Հրահանգվել է զինկոմներին ուղարկել ռազմաճակատ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի զինվորական կոմիսարներին ուղարկելու են ճակատ, իսկ նրանց տեղում նշանակելու են վիրավորում ստացած զինվորականների։
«Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին նախագահ Վլադիմիր Զելենսկու տված հանձնարարականի համաձայն՝ զինվորական կոմիսարների ճնշող մեծամասնությունը, որոնք վաղուց նստած են իրենց տեղերում, պետք է ուղարկվեն ռազմաճակատ՝ որպես զինվորներ, իսկ նրանց տեղերում պետք է նշանակվեն մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինվորականներ»,- ասել է Ռեզնիկովը։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենք «պատրաստ են հակահարձակման, զորքերը սպասում են հրամանատարության որոշմանը»։