Ի՞նչ իրավիճակ է Լաչինի միջանցքում․ նոր մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ժամը 18:00-ից, ինչպես նախապես հայտարարվել էր, Լաչինի միջանցքի մոտ ադրբեջանցիները ժամանակավորապես դադարեցրել են անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից շարունակվող բողոքի ակցիան, որն ուղեկցվում էր բնապահպանական կեղծ պատրվակով։
Ակցիայի ավարտից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի այդ հատվածը հսկողության տակ են վերցրել ադրբեջանական ոստիկանության Շուշի քաղաքի բաժնի և ներքին զորքերի ծառայողները, հայտնում է ԱՊԱ-ն։
Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 138 օր փակելուց հետո, ակտիվիստները հայտարարել են ակցիայի դադարեցման մասին՝ նշելով, որ անսացել են պետական պաշտոնյաների հորդորին։
Որոշման պատճառը, նրանց պնդմամբ, Լաչինի ճանապարհի սկզբնամասում՝ Հակարի կամրջի վրա Ադրբեջանի կողմից սահմանային անցակետի տեղադրումն է։