23-ամյա երիտասարդը ընկերոջ հետ երկու անգամ գողություն է արել գերեզմաններից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գողությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արտաշատի քրեական հետախույզներն իրացրին ապրիլի 25-ին: Ըստ տեղեկության` Արարատի մարզի Ոստան գյուղի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ հետ գողություններ է արել գյուղի գերեզմանատնից և Վերին Արտաշատ տանող ճանապարհի ամառանոցներից: Իրավապահներին հաջողվեց նաև պարզել, որ ընկերը Բաղրամյան գյուղից է, 20 տարեկան: Տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանությունից։
Ապրիլի 25-ի առավոտյան ոստանցի երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց կատարածներն ու պատմեց մանրամասներ: Մասնավորապես, անցած ամիսների ընթացքում երիտասարդները մի առանձնատան բաց դռնով մտել ու գողացել էին սառնարան, ձայնարկիչ ու կենցաղային իրեր: Պարզվել է նաև, որ նրանք երկու անգամ գողացել են գերեզմանոցի ցանկապատի խողովակներ և ալյումինե դետալներ:
Շարունակությունն՝ այստեղ