Այս երկոտանին դաժանաբար հարվածում էր, ենթադրաբար, իր շանը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Այս երկոտանին երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում դաժանաբար հարվածում էր, ենթադրաբար, իր շանը։
Քաղաքացիներն ու երիտասարդ աղջիկը՝ Հասմիկ Կարապետյանը, փորձել են այս երկոտանու ձեռքից փրկել շանը։
Անպաշտպան շանը հարվածող էս «կենդանու» դեմքը հստակ երեւում է, ու ես հույս ունեմ, որ ոստիկանությունը շատ արագ կպեղի սրան ու սա՝ Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով, կպատժվի։
Լավ, սենց անասունները ո՞նց են աճում, ի՞նչ պարարտանյութ են սրանց վրա ցանում։
Ալո, #ՀՀոստիկանություն / Police of the Republic of Armenia»: