Կոլոնան Վրաստանում հիշատակել է Երևան կատարած իր այցի մասին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան կոչ է արել Վրաստանին շարունակել ջանքերը Հարավային Կովկասում խաղաղությունը վերադարձնելու ուղղությամբ։
Իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ դա բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։
«Մենք տեսնում ենք, որ մարդիկ ցանկանում են խաղաղություն, խաղաղ կյանք, սա նրանց կոչն է և օրինական ցանկությունը»,- ասել է նա։
Հիշեցնելով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցի մասին՝ Կոլոնան ընդգծել է, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը ազդում է նաև Վրաստանի վրա։