Հայերեն


Փախստականներն ու նրանց խնդիրներով զբաղվող մարդիկ Երևանում ծաղիկներ խոնարհեցին Սումգայիթի զոհերին նվիրված հուշարձանի մոտ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մի խումբ փախստականներ և նրանց խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ ապրիլի 29-ին ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Սումգայիթի զոհերին նվիրված հուշարձանի մոտ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ, պատմաբան, հասարակագետ Հրանուշ Խառատյանն ասաց՝ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ փախստականների խնդիրներով զբաղվում են դեռևս 1995 թվականից։

«Փախստականությունն իր տարբեր զարգացումներով մշտապես հրատապ խնդիր է: Այս հավաքը նաև 2020-ի պատերազմի հետևանքով է: Այսօր Արցախը փաստացի շրջափակված է: Այնտեղ 120 հազար մարդ ծայրահեղ վատ վիճակում է: Նրանք ոչ միայն բարոյական, նյութական, այլև ֆիզիկական վտանգի առաջ են կանգնած: Այս հավաքի միջոցով աշխարհին ևս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ պատերազմ է, և այն միայն Հայաստանինն ու Ադրբեջանինը չէ: Այս պատերազմին մի շարք երկրներ են տարբեր կերպ մասնակցել»,-շեշտեց նա:

Խառատյանի խոսքով՝ փախստականությունն առհասարակ և մասնավորապես Հադրութից, Շուշիից, Քարվաճառից նոր փախստականության խնդիրն իրենց ամենօրյա աշխատանքն է:

Նա հիշեցրեց, որ Հայաստանից փախստական ադրբեջանցիները դիմել են ԱՄՆ-ին օգնելու իրենց վերադառնալ Հայաստան: «Ես շատ ուրախ եմ, որ ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ Հայաստան, որովհետև նրանք, ըստ երևույթին, Հայաստանը համարում են ապահով իրենց համար և նույնիսկ նախընտրելի այն երկրից, որտեղ ապրում են»,-ասաց նա և հավելեց՝ Հայաստանում գտնվող հայ, հույն և ասորի փախստականներից ոչ մեկը ո՛չ կարող է, ո՛չ կցանկանա վերադառնալ ռասիստական ու բռնապետական երկիր՝ Ադրբեջան:

Ըստ նրա՝ մեր խնդիրն աշխարհին ինչ-որ կերպ հասկացնելն է, որ Ադրբեջանի ագրեսիան ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար է վտանգ ներկայացնում:

Փախստականներից Ռաֆիկ Հակոբյանն ապրել է Խանլարում: Նրա խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան գնալով սրանում է, իսկ փախստականների խնդիրները կարող են ավելի շատ բարձրաձայնվել:

«Հայաստանից ոչ մի փախստական առանց գույքի չի հեռացել: Բոլորն իրենց իրերը բարձել ու գնացել են, բայց այնտեղից ոչ մի հայ իր հետ ոչինչ չի բերել: Ինչքան գիտեմ, ոչ մի հատուցում չի եղել: Իմ հարազատները, որոնք Արցախի Շահումյանի շրջանի Մարտունաշենից են դուրս եկել, ոչ մի չոփ իրենց հետ չեն վերցրել: Մեծ մասի կորուստը չի հատուցվել: Այն, որ ոչ մի հատուցում չի եղել, լուրջ խնդիր է»,-եզրափակեց նա:

Ծաղիկներ խոնարհելու արարողությանը հաջորդեց «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովը, որը մեկնարկեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված