Կոկորդիլոսը լողափում պառկած շանը քարշ է տվել ջրի տակ և տեսագրվել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Քեյփ Յորք թերակղզում կոկորդիլոսը հարձակվել է լողափում հանգստացող ընտանի շան վրա և տեսագրվել։ Այս մասին հայտնում է 9 News-ը։
Շունը մեկ այլ շան հետ միասին պառկած է եղել ծովի մոտ, երբ տեղի է ունեցել հարձակումը։ Ականատեսի նկարահանած կադրերում երևում է, որ կոկորդիլոսը դանդաղ լողում է դեպի երկու ընտանի կենդանիները, իսկ հետո կտրուկ բռնում նրանցից մեկին, իսկ մյուսին հաջողվում է փախչել: Դրանից հետո կոկորդիլոսը զոհին քարշ է տալիս ջրի տակ։
Շան տերը՝ Ջոնինա Սավոն, ով ավելի ուշ է իմացել դեպքի մասին, տեղի բնակիչներին հորդորել է ուշադիր և զգույշ լինել ջրի մոտ լինելիս։