Երկու շաբաթում Թունիսի ափ է նետվել գաղթյալների 210 մարմին
ԱշխարհԹունիսի Առափնյա պահպանության ծառայությունը հաղորդում է, որ երկու շաբաթվա ընթացքում երկրի կենտրոնական առափնյա հատվածում հայտնաբերվել է գաղթյալների 210 մարմին, տեղեկացնում է The Associated Press-ը։
Մարմինների նախնական զննումը ցույց է տվել, որ գաղթյալները եղել են Սահարայի հարավում գտնվող աֆրիկյան երկրներից, տեղեկացնում է Ազգային գվարդիայի ներկայացուցիչ Հուսեմեդին Ջեբաբլին։
Մեռած գաղթյալների թվի աճը ծանրաբեռնել է Սֆաքսի Հաբիբա Բուրգիբիի հիվանդանոցի դիարանը, որի տարողունակությունը 30-40 մարմին է։
Ռոմդան Բեն Ամորը՝ ներգաղթի հարցերով մասնագիտացած, ոչ կառավարական, տնտեսական և սոցիալական իրավունքների թունիսյան ֆորումի ներկայացուցիչը, ասել է, որ անցած տարի տեղական իշխանությունները պարտավորվել են հատուկ գերեզմանոց ստեղծել ներգաղթյալների համար՝ «այն հիմնավորմամբ, որ նրանք մուսուլմաններ չեն»։
Սակայն, ըստ Ամորի, գերեզմանոցը մինչը հիմա պատրաստ չէ, ինչը բարդություններ է առաջացնում հուղարկավորման համար նոր տեղեր գտնելու հարցում։
Այս շաբաթվա սկզբին ներքին գործերով եվրոպական կոմիսար Իլվա Յոհանսոնի այցից հետո Թունիսի արտգործնախարարությունը հայտնել է, որ Թունիսն ու Եվրամիությունը պայմանավորվել են աջակցել Սահարայի հարավային երկրներից ներգաղթյալների՝ իրենց երկրներ կամավոր վերադարձին։