60 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի իննակի չեմպիոն, գեղարվեստական մարմնամարզության ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Կորոլյովը, հայտնում է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մահվան պատճառները չեն նշվում։
Կորոլևը հաղթել է աշխարհի ինը առաջնություններում, ունի նաև երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալ աշխարհի առաջնություններում։ Նա երեք անգամ բարձրացել է Եվրոպայի առաջնության ամբիոնի առաջին աստիճան, չորս անգամ եղել է երկրորդ, մեկ անգամ՝ երրորդ։