Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինայի համար հեռահար հրթիռներ գնել․ ԶԼՄ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանական իշխանությունները Ուկրաինայի աջակցության հիմնադրամի շրջանակներում մտադիր են Կիևի համար հեռահար հրթիռներ և այլ ռազմական տեխնիկա գնել։ Այս մասին հայտնում է ուկրաինական Klymenko Time թերթը։
Հրատարակության տվյալներով՝ հարվածային համակարգերին ներկայացվող հիմնական պահանջը ցամաքից ու ծովից 20-ից 490 կգ բեռնվածությամբ հրթիռներ արձակելու կարողությունն ու 100-ից 300 կմ թռիչքի հեռահարությունն է։
Նշվում է, որ Ուկրաինայի աջակցության հիմնադրամի ընդհանուր արժեքը այս պահին կազմում է ավելի քան 520 միլիոն ֆունտ (ավելի քան 650 միլիոն դոլար):