ԱՄՆ-ում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին, ըստ interfax.ru-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշում են ԱԳՆ-ում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։
Շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: