Լիակատար շրջափակման մեջ ենք
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կողմից Հակարիի կամուրջը փակելու հետեւանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված՝ Արցախի Մեծ Շեն գյուղի հինգ բնակիչները, որոնք կամրջի փակվելու հետեւանքով մնացել էին Գորիսում, վերադարձել են գյուղ: Այս մասին ասաց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:
Նրա խոսքով՝ բնակիչները Գորիս էին գնացել սննդամթերք գնելու:
«Հիմա ասում են, թե «էկոակտիվիստները» բացել են ճանապարհը, բայց իրականում իրենք հոգնել, գնացել են, իրենց փոխարեն եկել են ադրբեջանական ուժային կառույցների ներկայացուցիչները: Մենք մնում ենք լիակատար շրջակման մեջ»,- ասաց Դավթյանը:
Գյուղապետի խոսքով՝ այս պահին դեղորայքի խնդիր գյուղում չկա:
«Միայն շտապ օգնության խնդիրն է միշտ առկա մնում, եթե մարդ վատանա գյուղում, ինչպե՞ս է ավտոմեքենան հասնելու՝ չգիտենք: Սննդի պաշարներն էլ օրեցեօր ավարտին են մոտենում, յուրաքանչյուրն իր տան պահուստից է օգտվում»,- ասաց Դավթյանը: