Ծանր մարտեր են ընթանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Զինված ուժերը Բախմուտում անցել են հակահարձակման, հակառակորդը լքել է որոշ դիրքեր։
Այդ մասին հայտնել Ուկրաինայի ՊԲ ռազմական մեդիա կենտրոնը` վկայակոչելով արևելյան զորախմբի հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։
«Հակառակորդը առաջ գնալու համար առավելագույն ջանքեր է գործադրում և ոչինչ հաշվի չի առնում։
Չնայած զգալի կորուստներին, «Վագներ»-ի գրոհային խմբերը, այլ մասնավոր ընկերությունների մարտիկները և դեսանտայիններն անընդհատ նետվում են մարտի մեջ:
Բայց հակառակորդին չի հաջողվում քաղաքը վերահսկողության տակ առնել»,- ասել է Սիրսկին: Նրա խոսքով՝ «իրավիճակը բավականին բարդ է»։
«Միևնույն ժամանակ քաղաքի որոշ հատվածներում հակառակորդը համարժեք պատասխան է ստացել մեր ստորաբաժանումների կողմից և լքել որոշ դիրքեր»,- ասել է հրամանատարը։
Սիրսկիի խոսքով՝ Բախմուտի ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ ռազմական գործողությունները, սակայն հակառակորդը դեռ չի կարողացել ճեղքել ուկրաինական դիրքերի պաշտպանությունը։