Դավիթ Սիմոնյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Դավիթ Սիմոնյանը (86 կգ) տպավորիչ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադ Մարգարյանի սանը 5:0 հաշվով հաղթեց ռումինացի Դումիտրել Բադեային: Նա նաեւ երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին առաջին եւ երկրորդ ռաունդներում:
Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ են դուրս եկել նաեւ Գոռ Ազիզյանը (57 կգ) եւ Աղվան Ալեքսանյանը (80 կգ) ։
Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիրներ են դարձել նաեւ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ) եւ Արմեն Պողոսյանը (75կգ):
Հայաստանի երիտասարդական հավաքականից եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի եւս 2 բռնցքամարտիկ:
Իշխան Հովսեփյանի (92 կգ) մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչ Ֆլորին Իոնիտան է:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ալբերտ Հարությունյանի (+92 կգ) մրցակիցն էլ խորվաթ Լովրո Պավցեցն է:
Մայիսի 2-ին հանգստյան օր է: Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին: