Ստեղծվել է ԱԲ մոդել, որը ճշգրիտ կերպով բացահայտում է թոքերի քաղցկեղը վաղ փուլում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի խումբ բժիշկներ, գիտնականներ և հետազոտողներ ստեղծել են արհեստական բանականության մոդել, որը կարող է ճշգրիտ բացահայտել քաղցկեղը վաղ փուլում, ինչը, նրանց կարծիքով, կարող է արագացնել հիվանդության ախտորոշումը և հիվանդների բուժումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի քաղցկեղից մահանում է մոտ 10 միլիոն մարդ կամ գրեթե յուրաքանչյուր վեցերորդը։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում հիվանդությունը կարող է կասեցվել, եթե հայտնաբերվի վաղ փուլում, իսկ պացիենտն արագ բուժում ստանա։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Royal Marsden NHS հիմնադրամի, Լոնդոնում գտնվող Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի և Լոնդոնի կայսերական քոլեջի փորձագետների մշակած ԱԲ մոդելը կարող է որոշել, թե արդյոք համակարգչային տոմոգրաֆիայի սկանավորման արդյունքում հայտնաբերված անոմալ գոյացությունները չարորակ են, թե ոչ: Ըստ հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Lancet eBioMedicine-ում, այս ալգորիթմն ավելի արդյունավետ է գործում, քան ներկայիս մեթոդները:
«Հուսով ենք, որ ապագայում այն կբարելավի վաղ հայտնաբերման հնարավորությունը և քաղցկեղի բուժումը պոտենցիալ կերպով ավելի հաջող կդարձնի՝ բացահայտելով բարձր ռիսկայնության հիվանդներին, որպեսզի նրանք ավելի վաղ փուլում միջամտություն ստանան»,- ասել է Royal Marsden-ի կլինիկական ուռուցքաբանության ռեգիստրատոր, բժիշկ Բենջամին Հանթերը։
Արհեստական բանականության ալգորիթմը մշակելու համար թիմը ռադիոմիկայի կիրառմամբ օգտագործել է թոքերի մեծ հանգույցներ ունեցող մոտ 500 հիվանդի համակարգչային տոմոգրաֆիայի տվյալները: Այս տեխնիկան կարող է սկանավորված պատկերներից վեր հանել կենսական նշանակության տեղեկություն, որոնք մարդու աչքը կարող է դժվարությամբ նկատել: Այնուհետև ԱԲ մոդելը փորձարկվել է՝ պարզելու, թե արդյոք այն կարող է ճշգրիտ բացահայտել քաղցկեղածին հանգույցները:
Շաչունակությունն՝ այստեղ