Կատուն դիաբետով հիվանդ տիրուհուն փրկել է կոմայից
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատուն, որը կոմայից փրկել է հիվանդ տիրուհուն, անցել է կատուների National Cat Awardsի մրցույթի եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքից 51-ամյա Ամանդա Ջեյմսոնը, որը հիվանդ է դիաբետով, մի անգամ գիշերը ուշագնաց է եղել, քանի որ պառկել էր քնելու արյան մեջ շաքարի շատ ցածր մակարդակով:
Ուիլլոու անունով կատուն սկսել է կծել կնոջ ոտքերը եւ թռնել 57-ամյա Ռեյ Շերվուդի ՝ Ջեյմսոնի զուգընկերոջ վրա, որը քնել էր հեռուստացույցի առաջ։ Կատուն արթնացրել է տղամարդուն եւ տարել ննջասենյակ, որտեղ Շերվուդը հայտնաբերել է, որ Ջեյմսոնը չի արձագաքնում ձայներին եւ հպումներին։ Տղամարդը շտապ օգնություն է կանչել։
«Սա ամենեւին բնորոշ չէ Ուիլոյին, ուստի ես որոշեցի վեր կենալ եւ նայել, թե ինչու է նա իրեն այդպես պահում: Նա վազում էր իմ եւ սանդուղքի միջեւ: Ես սկսեցի բարձրանալ, իսկ կատուն անընդհատ հետ էր նայում՝ համոզվելու, որ ես գալիս եմ նրա հետեւից։ Ննջասենյակում նա ցատկեց մահճակալի վրա, եւ ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ Ամանդայի հետ », - պատմել է Ռեյ Շերվուդը:
Տանտիրուհու հերոսական փրկության համար կատուն առաջադրվել է National Cat Awards-ի մրցանակին։ Հատուկ ընտանի կենդանիների այս մրցույթն ունի չորս անվանակարգ՝ «կատու-գործընկերներ», «ընտանիքի անդամներ», «փափկամազ հրաշքներ» եւ «հայտնիներ սոցիալական ցանցերից»։