300 մարդ է բերման ենթարկվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում մայիսմեկյան ցույցերի ընթացքում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 300 ցուցարար, հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանինը։
«Մինչ օրս ամբողջ Ֆրանսիայում ձերբակալվել է 291 մարդ, 90-ը՝ Փարիզում: Եվ այդ թիվը, անկասկած, կշարունակի աճել: Ես նաև ուզում եմ ասել, որ մենք ակնկալում ենք կոշտ պատժամիջոցներ ոստիկանության դեմ անօրինական գործողություններ կատարած անձանց նկատմամբ», ասել է նախարարը BFMTV հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ մայիսի 1-ի ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է 108 ոստիկան ու ժանդարմ։